ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ – 2013-1 Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի Սմբատ Խ. Հովհաննիսյան Արդի պատմագիտության բազմաթիվ կերպափոխությունների համապատկերում իր ուրույն տեղն ունի պատմության եւ հիմոշության հարաբերակցության հիմնախնդիրը: Կերպափոխությունների նման ակտիվացումը պայմանավորված է տեսական որոնումներով, որոնք կրկին ու կրկին փորձում են պատասխանել պատմագիտության առջեւ ծառացած մարտահրավերներին: