ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ – 2013-2 Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու դեմ ուղղված Պիեռ Նորայի «փաստարկները» Արմեն Ց. Մարուքյան Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող 2012 թ. հունվարի 23-ի օրենքի ընդունման դեմ քաղաքական շա հար կումների մեջ ներգրավված հայտնի պատմաբան Պիեռ Նորան շարունակում է «հիմնավորել» իր ձևակերպմամբ` «հուշային օրենք նե րի» ընդունման անթույլա տրելիությունը` հիմնվելով գիտության ազատության, պատմաբաններին չկաշկանդելու և այլ դրույթ նե րի վրա: «Վեմ»-ի նախորդ համարում2 անդրադարձ է կատարվել այդ նպատակով ֆրանսիական ակադեմիայի անդամի կողմից բերվող պատմագի տա կան հիմնավորումներին, մասնավորապես` «ցեղասպանություն» երևույթի ընկալմանը` պատ մու թյան ու հիշողության հարաբերակցության տիրույթում։ Ներկա հրապարակման մեջ կփորձենք խնդիրը քննարկել պատմա իրա վական դիտանկյունից` նա խապես գնա հատելով օրենքի ընդունման գործընթացն ու դրան հաջորդած զար գացումները: