ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2013-2

Մաս երկրորդ։ Համավրացական թագավորության ինքնուրույն պատմական հեռանկարի ուրվագծերը

Արման Ս. Եղիազարյան
9-րդ
դարից սկսած` Մեծ Հայքի որոշ սահմանամերձ գավառներում արձանագրված` այլ քաղաքակրթությունների հետ ինտենսիվ շփումները որակա կան այնպիսի փո փո խություններ էին առաջացրել, որ այդ միջավայրերը ժամանակակիցներն ընկալում էին իբրև հայկական իրականությունից կտրված երկրամասեր։ Ուստի դրանց տարածքներում հիմնվում էին իշխանություններ, որոնք զգալիորեն ամրապնդվելով` առաջ էին բերում քաղաքակրթական լուրջ տեղաշարժեր։ Նման միջավայրերից էր Կղարջքը, որը Մեծ Հայքի մաս էր, նրա բնակչությունը գերազանցապես հայկական էր, և այնտեղ իշխում էր հայկական իշխանատոհմը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով