ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԳՐԱԿԱՆ ՄԵԹՈԴԸ – 2013-2 Մահվան 90-ամյակի առիթով Թադևոս Ա. Խաչատրյան Թումանյանի` գրական որևէ ուղղության պատկանելության խնդիրն անցել է մեր գրականագիտության գրեթե բոլոր փուլե րով` այդպես էլ կոնկրետ լուծում չստանալով: Նրան մերթ ռո ման տիկ են համարել, մերթ` ռեալիստ, երբեմն անգամ` սիմվո լիստ: Սակայն բոլոր դեպքերում էլ Թումանյանի ռեալիստ կամ ռոմանտիկ լինելու մասին գնա հատա կան ները մեծ մասամբ կամայա կան են եղել, որով հետև ոչ մի հիմն ավոր փաստարկ չի բերվել հօգուտ մեթոդներից որևէ մեկի: