ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ 1918-1920 ԹԹ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐԸ – 2013-4 Մաս հինգերորդ: Գերագույն դատական ատյանի թղթածրարները ՀՅԴ անդամների և կառույցների կարգապահական խախտումների մասին Ավագ Ա. Հարությունյան 1919 թվականի նոյեմբերից իր գործունեությունը ծավալած ՀՅԴ Գերագույն դատական ատյանի նիստերի արձանագրությունների մեջ կարևոր տեղ են զբաղեցնում անհատ դաշնակցականների և կուսակցության մի շարք մարմինների կարգապահական խախտումներին վերաբերող թղթածրարները։