ԱՆԱՀԻՏ ԱՍՏՈՅԱՆ, ԴԱՐԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ. հայերի ունեզրկումը Օսմանյան կայսրությունում 1914-1923 թթ., Եր., «Նաիրի», 2013, 252 էջ – 2013-4 Արմեն Ց. Մարուքյան Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովուրդն իր պատմական հայրենիքում ենթարկվել է ոչ միայն զանգվածային բնաջնջման, այլև ունեզրկման ու թալանի։ Հայերի զանգվածային ունեզրկման գործընթացը Հայոց ցեղասպանության պատմության ավելի քիչ ուսումնասիրված հիմնահարցերից է: