ԶԱՎԱՐՅԱՆԸ՝ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ – 2013-4 Արթուր Ս. Ղազարյան Սոցիալական արդարության թեման դարեր շարունակ գրավել է բազում մտածողների ուշադրությունը: Անտիկ շրջանում Պլատոնի, Արիստոտելի և Էպիկուրի աշխատություններում լայնորեն կիրառվում էր «արդարություն» հասկացությունը: Ուսումնասիրելով զարգացած ու բազմամարդ հունական պոլիսները, Պլատո նը դրանք դասակարգել է արդարության և անարդարության սկզբունքների հիման վրա: Ավելի հեռուն գնալով՝ Արիստոտելը տվել է արդարության հետևյալ դա սական սահմանումը. «Արդարությունը հավա սարու թյունն է, սա կայն միայն հավասարների համար, և հակառա կը՝ անարդարությունը միայն անհավասարների համար է»: