ՄՈՒՂՆԻՆ՝ ՊՌՈՇՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹ – 2012-1 Աշոտ Գագիկի Մանուչարյան Աշտարակի Մուղնու Ս. Գևորգ վանքը պատկանում է Հայաստանի միջնադարյան այն հուշարձանների թվին, որը համակողմանիորեն ու հանգամանալից կերպով ուսումնասիրվել է թե՝ ճարտարապետական, թե՛ պատմագիտական, թե, վիմագրագիտական առումներով: Կառույցն իր հորինվածքային մտահղացմամբ ու կատարողական բարձր արվեստով արժանացել է ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հետազոտողների ուշադրությանը: