ՀԱՅ ՄՏՔԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՈՒՂԵՆԻՇԵՐԸ – 2012-4 Հայ մտքի պատմության ուսումնասիրության խնդիրը մեզանում այսօր հայտնվել է կրկնակի փակուղու մեջ, որը յուրահատուկ «մութ թունել» է հիշեցնում. այն մի կողմից՝ դեռևս շատ հեռու է համաշխարհային պատմագիտության մեջ հաստատված ինտելեկտուալ պատմության գիտական չափորոշիչներից, մյուս կողմից՝ շարունակում է անհաղորդ մնալ ազգային մտքի հետազոտության ավանդույթներին։