ԲԱԳՐԱՏՈՒՆԻՆԵՐԻ ՎՐԱՑԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ – 2012-4 Մաս առաջին։ Բագրատունի իշխանների հաստատումը Կղարջքում և էթնոդավանական տեղաշարժերի սկիզբը Արման Ս. Եղիազարյան 9-րդ դարում Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կղարջք գավառում ձևավորված Բագրատունիների վրացական թագավորության ստեղծող ներն ու հաջողությամբ հզորացնողները արաբական տիրապետու թյան դեմ հայոց 774-775 թթ. ապստամբության պարտությունից հետո այնտեղ հաստատված Բագրատունի իշխաններն էին1: Այդուհետ` Կղարջքի Բագրատունիները կարողացան տիրել նաև Վիրքին, Աբխազաց (Եգերաց) թագավորությանը և Կախքին: Նրանց հիմնած սկզբում ամբողջական և ապա մասնատված վրացական թագա վորությունը գոյատևեց մինչև 19-րդ դարի սկիզբը, երբ վերացվեց ցարական Ռուսաստանի կողմից: