ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՎԱԶԳԵՆ ՇՈՒՇԱՆՅԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԸ – 2012-4 «Գարնանային սիրո հեզ նամակներ» վիպակում Լուսինե Վ. Տոնոյան Եվրոպական գրականության մեջ 18-րդ դարի կեսերից լայն տարածում գտած սենտիմենտալիզմը (նախառոմանտիզմ) աշխարհը դիտում էր հուզականության, զգայականության տեսանկյունից, որի քննարկման առանց քը մարդն էր` իր հույզերով ու ապրումներով: Այս գրական ուղղության ձևա վորման վաղ շրջանում հատկապես տարածված էր նամականու ժանրը, որի միջոցով ռոմանտիկները առավել հեշտությամբ էին արտա հայ տում իրենց հայացքները։