ԼԵԶՎԻ ԾԱԳՄԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ – 2012-4 Սիրանուշ Գ. Հովհաննիսյան Առաջին հայացքից թվում է, թե սկզբում հարկավոր է սահմանել` ի՞նչ է լեզուն, և նոր միայն քննել նրա ծագման հարցը։ Սակայն բավական է որևէ սահմանում ձևակերպելու փորձ անել` հասկանալու համար, որ անհնար է տրամաբանության սահմաններից ներս տեղավորել բազմաթիվ գործառույթներ ունեցող այս բարդ կառույցը։