ԴԵՄՈԿՐԱՏԻԱՅԻ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ – 2019-2 Որոշ հիմնախնդիրներ և դրանց հնարավոր լուծումները Գևորգ Գ. Հակոբյան Թէեւ դեմկորատիան (իր տարատեսակներով) ամենաքննարկված հայեցակարգերից մեկն է, բայց սոցիալ-փիլիսոփայական մտքի շրջանակներում հանրահայտ է դեմոկրատիայի այսպպես կոչված՝ «դասական» պարադոքսը. այն է՝ արդյո՞ք պետությունը դեմոկրատական կլինի, եթէ քաղաքացիները, իրենց ազատ կամքով, ընտրեն բռնակալի իշխանությունը: