ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՀԱՅՔՈՒՄ – 2011-4 Արտաշիսյան արքունի հասարակությունը (իմաստաբանություն, կառույց, գործառույթ) Ալբերտ Ա. Ստեփանյան 1970-ականներից ի վեր ձեւավորվել է պատմական ընկերաբանության մի ուրույն տիրույթ՝ արքունաբանությունը: Սկզբնավորողը նշանավոր իմաստասեր և ընկերաբան Ն. Էլիասն էր: Նա մանրակրկիտ հեազոտության խնդիր դարձրեց Լուի XIV-ի դարաշրջանի ֆրանսեական արքունիքը եւ այդ հիմամբ բանաձեւեց մի բավական տարողունակ գիտահղացք, որը (ինչպես ցույց տվեցին հետագա ուսումնասիրությունները) կիրարկելի է պատմական այլ դարաշրջանների եւ համակեցական միջավայրերի նկատմամբ: