ՄԱԿ-Ի 1948 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ – 2011-4 Վերլուծություն և առաջարկներ՝ փաստաթուղթն ուժի մեջ մտնելու 60-ամյակի կապակցությամբ Արմեն Ց Մարուքյան Այս տարի լրացավ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու դրա համար պատժի մասին» կոնվենցիայի ուժի մեջ մտնելու 60-ամյակը: Համաձայն փաստաթղթի XIII հոդվածի՝ այն պետք է ուժի մեջ մտներ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մոտ Կոնվենցիայի վավերացումից կամ դրան միանալու 20-րդ ակտի դեպոնացումից 90 օր հետո, ինչը տեղի ունեցավ 1951 հունվարի 12-ին: