ՀԻՆ ԹԻՖԼԻՍՆ ՈՒ ԳԱԲՐԻԵԼ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ – 2011-3 Արամ Գ. Ալեքսանյան «Հին Թիֆլիսը հայոց գրականությանն էլ երկու մեծ անուն է թողել՝ Սայաթ-Նովա եւ Գաբրիել Սունդուկյան: Հարազատ, Թիֆլիսի լեզվով, Թիֆլիսի շնչով, Լիֆլիսի հոգով» – գրել է Հովհաննես Թումանյանը՝ Գ.Սունդուկյանի ստեղծագործության ինքնատիպությունը խորագիտորեն պատճառաբանելով հին Թիֆլիսի իրականությամբ, ավանդական կենսակերպով, գունեղ ու զվարթ կոլորիտով: