ՖԵՐՆԱՆ ԲՐՈԴԵԼԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ – 2011-1 Սմբատ Խ. Հովհաննիսյան Ֆրանսիական Աննալների պատմագիտական դպրոցի ձեռքերումների համատեքստում նշանակալի է նրա երկրորդ սերնդի ներդրումը, որի ներկայացուցիչները հայտնի են նաեւ «բրոդելյան սերունդ» անվամբ: Ֆերնան Բրոդելը (1902-1985) ոչ միայն այդ սերնդի խոշորագույն ներկայացուցիչն է, այլեւ 20-րդ դարի երկրորդ կեսի թերեւս ամենաականավոր պատմաբանը: Նրա ազդեցությունը համաշխարհային պատմագիտական մտքի վրա այնքան մեծ է, որ Ս. Քինսերի բնորոշմամբ՝ եթե երբեւէ «Նոբելյան մրցանակ տրվեր պատմագետներին, ապա դա անվերապահորեն կպատկաներ Ֆ. Բրոդելին»: