ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԸ ՂՐԻՄՈՒՄ – 2011-1 Յալթայի թատրոնի նորահայտ էսքիզները Շուշանկին Գ. Զոհրաբյան Վարդգես Սուրենյանցը Ղրիմը գիտեր մանկությունից, որովհետեւ առաջին անգամ այնտեղ հաստատվել է 1860-ականնների երկրորդ կեսին, երբ նրա հայրը նշանակում էր ստացել Սիմֆերոպոլում: Սուրենյանցները հաճախ էին ճանապարհորդություններ կատարում Ղրիմի տեսսարժան վայրերում, իսկ երբեմն այցելում էին Թեոդոսիա, որտեղ՝ Խալիբյան վարժարանում, ուսանում էր ընտանիքի ավագ որդին՝ Սուրեն Սուրենյանցը: