ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ – 2010-4 Մաս առաջին: Հասարակական մշակույթի փոխակերպումները խորհրդային եւ հետխորհրդային Երեւանում Աղասի Զ. Թադեւոսյան Հայաստանի անկախության վերականգնումը կարեւոր նշանակություն ունեցավ մայրաքաղաք Երեւանի կյանքում: Արմատականորեն փոխվեց բնակչության զբաղվածության, մասնագիտական կազմի, հասարակական աստիճանակարգման ողջ համակարգը: Կորցնելով խորհրդային հանրապետության մայրաքաղաքի գործառույթները, Երեւանը հայտնվեց իր դերակատարության ու կարգավիճակի վերաիմաստավորման փուլում: