ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ – 2010-4 Նորահայտ վավերագրեր Կարինում Ռոստոմի եւ հայ բարեգործան ընկերությունների 1916թ. գործունեության վերաբերյալ Ռուբեն Օ. Սահակյան 1916 թ. փետրվարի 3-ին ռուսական Կովկասյան բանակի զորամասերը դժվային մարտերից հետո գրավեցին Էրզրում (Կարին) ամրոցը եւ քաղաքը՝ ծանր պարտության մատնելով թուրքական զորքերին: Քաղաքն ազատագրած ռուսական բանակի եւ հայ կամավորականների առջեւ բացվեցին մեկ տարի առաջ տեղի ունեցած մեծ ողբերգության սահմռկեցուցիչ տեսարանները: