ԱՐՄԻՆ ՎԵԳՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼՈՒ ՓՈՐՁ – 2010-2 Մարտին Թամկեի «Արմին Թ. Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» ատենախոսության մասին Ալբերտ Վ. Մուշեղյան 1980-1990-ական թվականներին ավետարանական աստվածաբան Մարտին թամկեն Գերմանիայում հանդես է եկել Հայոց ցեղասպանության պատմության լուսաբանման մեջ Արմեն Թեոֆիլ Վեգների ունեցած դերը կասկածի տակ դնող մի շարք հոդվածներով: Այս թեմային է նվիրված նաեւ Մարբուրգում՝ Ֆիլիպսի համալսարանում, ավետարանական աստվածաբանության դոկտորի գիտտական աստիճանի արժանացած նրա ատենախոսությունը՝ «Արմեն Թ.Վեգները եւ հայերը-մի ականատեսի հավակնությունը եւ իրողությունը» վերնագրով, որն իբրեւ մենագրություն լույս է տեսել 1993-ին եւ լրացումներով վերահրատարակվել 1996-ին՝ Համբուրգում: