ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ. ազատության փիլիսոփայությունը – 2010-2 Արամ Գ. Ալեքսանյան Փիլիսոփայության պատմաբանները 19-րդ դարը բնագիտության դար են համարում ոչ միայն այն պատճառով, որ տվյալ ժամանակաշրջանում բնական գիտությունները մեծ թռիչ արձանագրեցին եւ բազմթիվ հայտնագործություններ կատարեցին: Նման բնորոշումը գլխավորապես տրվում էր այն բանի համար, որ 19-րդ դարի հասարակագետների մտածողության մեծ եւ հետազոտություններում գրեթե բացառիկ դեր էր ձեռք բերել բնագիտական մեթոդը: