ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀԻՄՆԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ – 2010-2 Արսեն Լ. Պետրոսյան Որքան բարդ է հայրենիքից հեռանալու որոշում կայացնելը, նոյնքան էլ բարդ է դրա պատճառները վերլուծելու խնդիրը: Ավելին՝ նման պրոբլեմն անհնար է բացահայտել՝ անտեսելով արտագաղթի դիմողին առաջնորդող սուբյեկտիվ հանգամանքները: Ուրեմն՝ առանց բոլոր գործոնների մանրակրկիտ քննության՝ հնարավոր չէ գնահատական տալ արտագաղթի ցավալի երեւույթին: