ՀԱՅԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ – 2010-2 Անուշ Ռ. Հովհաննիսյան «Ցեղասպանություն» հասկացության ձեւակերպումը առաջին անգամ տրվել է քրեական եւ միջազգային իրավունքի մասնագետ Ռ. Լեմկինի «Առանցքի» տերությունների կառավարումը օկուպացված Եվրոպայում» աշխատության մեջ: Այդ գիրքը րան մեծ հեղինակություն բերեց, եւ Լեմկինը սկսեց մի քարոզարշավ, որի նպատակն էր ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիայի ընդունումը ՄԱԿ-ում: