ՂԱՐԱԲԱՂԻ ԽԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄԸ – 2010-2 ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ Արտակ Վ. Մաղալյան Հայոց թագավորության անկումից հետ Հայկական լեռնաշխարհի մի շարք անառիկ վայրերում առկա մանր իշխանությունները պահպանեցին իրենց կիսանկախ գոյությունը ողջ միջնադարի ընթացքում: Այդ կիսանկախ իշխանություններից առավել հզորը Արցախի մելիքություններն էին, որոնց էլ վիճակված էր մեծ դեր խաղալ ուշ միջնադարի հայոց պատմության մեջ: