ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՀԱՐՑԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ – 2010-1 Խոչընդոտ երկրի բացարձակ թրքացման դէմ Ռուբինա Փիրումեան, Լոս Անջելես Կայսրութիւնը օսմանացնելու (Ottomanization) անյաջող արդիւնքից յետոյ, Երիտ. Թուրքերը ի գործ դրեցին թրքացման քաղաքականութիւնը (Turkification), որով եւ պիտի իրագործուէր «Թուրքիան թուրքերի համար» գաղափարախօսութիւն-նպատակը: 1915-ի կոտորածները, տեղահանութիւնն ու բռնի իսլամացումը այդ նպատակին էին ծառայում: