ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՄՈՒԾԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ – 2009-2 Զարգացման մարտահրավերների համատեքստում Ատոմ Շ. Մարգարյան Համաշխարհայնացման պայմաններում արդի քաղաքակրթությունն անցում է կատարում որակապես նոր մակարդակի, որի հիմքում նորագույն գիտական նվաճումների վրա խարսխված գերժամանակակից տեխնոլոգիաներն են (տեղեկատվական-հաղորդակցական, համակարգչային, կենսաբանական, լազերային, ճառագայթային, թաղանթային, օպտիկական եւ այլն):