Հայ ժողովրդական հեքիաթների գրառման և գիտական հրատարակության շուրջ – 2009-3 Թամար Լ. Հայրապետյան Հեքիաթն ամենատարավծված ժանրն է աշխարհի ժողովուրդների բանահյուսական ավանդության մեջ: Սկզբնավորվելով դարերի խորքից՝ հեքիաթը պատմվել, լրացվել, հղկվել, սերնդեսերունդ փոխանցվել է մինչեւ մեր օրերը՝ ներառելով հնագույն պատմահասարակական հարաբերությունների, առասպելների, հավատալիքների ու սովորթյունների վերապրուկներ: