ԽՈՐԵՆ ՏԵՐ-ՀԱՐՈՒԹՅԱՆԻ ԲՐՈՆԶԵ ՔԱՆԴԱԿՆԵՐԸ – 2019-3 Արթուր Ա. Հովհաննիսյան 20-րդ դարի հայ անվանի արվեստագետ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործական ուղին սկզբնավորվել է Ջամայկա կղզում, զարգացում է ապրել Անգլիայում և Իտալիայում բնակություն հաստատելու տարիներին: Ավելի ուշ Խորեն Տեր-Հարությանը ստեղծագործել է նաև Հայաստանում, որտեղ առաջին անգամ կիրառել է վարդագույն տուֆը: