Ռուբեն Սաֆրաստյան, Մուսթաֆա Քեմալ. պայքար Հայաստանի Հանրապետության դեմ 1919-1921 թթ. – 2019-4 Գևորգ Ս. Խուդինյան Թեև անցած 100 տարիների ընթացքում խորհրդային, հետխորհրդային ու սփյուռքահայ պատմագրությունը բազմիցս անդրադարձել է հանրապետական Թուրքիայի հիմնադիր Մուսթաֆա Քեմալի կյանքի ու գործունեության առանձին դրվագներին, այդ թվում նաև՝ 1919-1921 թթ. Հայաստանի դեմ նրա անհաշտ պայքարի պատմությանը, բայց մի շարք առարկայական ու ենթակայական պատճառներով մեզանում այդ ականավոր քաղաքական ու ռազմական գործչի մասին այդպես էլ չի ձևավորվել որոշակի գիտական հայացք։