ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԴՊՐԵՎԱՆՔԻ ՀԻՄՆՈՒՄԸ – 2020-2 Եվ նրա դերը Սիրիա-Լիբանանի հայկական համայնքների կրթական կյանքում Էդգար Գ. Հովհաննիսյան Կաթողիկոսանիստ Սիսը լքելուց և շուրջ մեկ տասնամյակ տևած դեգերումներից հետո՝ 1930 թվականին, Կիլիկիո կաթողիկոս Սահակ Բ-ն հաստատվում է Լիբանանի Անթիլիաս բնակավայրում2, որը դառնում է ոչ միայն հայոց եկեղեցու նվիրապետական աթոռներից՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստը, այլև կարևոր հոգևոր-կրոնական կենտրոն սփյուռքահայության համար: Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասում հաստատվելու գործընթացում մեծ նշանակություն ունեցավ Դպրեվանքի հիմնումը, որը կարճ ժամանակ անց դարձավ Սփյուռքի առանցքային ուսումնական հաստատություններից մեկը: