ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ԹԱԳՈՒՀԻ ԱՐԱՐԵԼՈՒ ԾԻՍԱՇԱՐԵՐԸ – 2020-2 Կոմիտասի և Միհրան Թումաճանի հավաքածուներում Հռիփսիմե Վ. Պիկիչյան Հայկական ավանդական հարսանիքը տիեզերաստեղծ առանցքին խարսխված ծիսաշարերի և արարողությունների մի շղթա է, որի հենքի վրա են ձևավորվում ու ամբողջանում ծիսական մնացյալ օղակները՝ թագավորի և թագուհու արարումն ու պտղաբերումը, նորապսակներին տիեզերքի հովանավոր ուժերին ու համայնքին ներկայացնելը։