ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ՄԵՆՔ – 2020-2 Գևորգ Ս․ Խուդինյան Մեր նախորդ հրապարակման մեջ («Թագավարակի գաղտնիքը» ցույց էինք տվել, որ որքան էլ փաստարկված լինեն համավարակի տարածման մեջ մեղավորներ փնտրելու փորձերը, ներկա պայմաններում նման դատողությունները մեզ շեղում են մարդկության առջև ծառացած լրջագույն պրոբլեմից՝ մարդու և բնության հարաբերությունների կարգաբերման խնդրից։ Ուստի մերժելով առողջապահական խնդիրների գլոբալիստական ու ռեգիոնալիստական մեկնաբանությունները՝ փորձել էինք համավարակի պատճառները սահմանազատել նրա հետևանքների քաղաքականացված գնահատականներից։