ԿԻԼԻԿԻԱՅԻ ՀԱՐՑԸ ՍԵՎՐԻ ԵՎ ԼՈԶԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ – 2012-3 Սամվել Ա. Պողոսյան Հայ պատմագրության մեջ Սևրի պայմանագիրը լուսաբանվել է հիմնականում Արևմտյան Հայաստանին վերաբերող հոդվածների մասով, իսկ Կիլիկիայի կարգավիճակի հարցը գրեթե ամբողջությամբ մատնվել է անուշադրության: Ընդունված տեսակետ է, որ այդ պայմանագրով Կիլիկիան ամբողջությամբ զիջվել է Թուրքիային, ինչը չի համապատասխանում իրականությանը: