ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» – 2020-4 Մաս երրորդ։ «Մարդաբանական պատմության» և «հիշողության պատմության» հղացքները Սմբատ Խ․ Հովհաննիսյան 1960-ական թթ. կեսերից Աննալների դպրոցի տեսական դաշտի ընդլայնմանը զուգընթաց (շարային և/կամ քանակային պատմություն, մտայնությունների (Mentalités) պատմություն)` խորքային առումով խախտվել էր դպրոցի ինքնաբավ հավասարակշռությունը: Մի կողմից համընդգրկուն պատմության մերժման կամ մասնատման միտումն էր, մյուս կողմից՝ նոր ամբողջականության ձգտումը: Առաջադրվել էին այնպիսի տեսական խնդիրներ, որոնք անըմբռնելի, առավել ևս անլուծելի էին նախորդ՝ բրոդելյան հարացույցի ծիրում: