ՍՈՑԻԱԼ-ԴԱՐՎԻՆԻԶՄԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ – 2020-4 Ռեգինա Ա. Գալուստյան Տեսակների` գոյության համար մղվող հավերժական պայքարում «ամենաուժեղի/ամենահարմարվածի գոյատևումը» սոցիալ դարվինիզմի առանցքային գաղափարն է: Տերմինն առաջին անգամ գործածել և հիմնավորել է անգլիացի սոցիոլոգ Հերբերտ Սպենսերը 1852 թ. հրատարակած «Բնակչության տեսություն՝ հիմնված կենդանիների բազմացման ընդհանուր օրենքի վրա» հոդվածում: Այստեղ նա խոսում է նաև էվոլյուցիայի մասին, բերում օրինակներ կենդանաբանությունից, դրանք մարդկային տեսակին վերագրելով` կատարում եզրահանգումներ: