ՀԱՅ-ԲՅՈՒԶԱՆԴԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ 9-ՐԴ ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ – 2021-2 Վարդան Ա. Ալեքսանյան 9-րդ դարում «երկրորդ շնչառություն» ստացած Բյուզանդական կայս- րությունը Հայաստանի նվաճման վաղեմի ծրագիրը վերստին ներառում է իր քաղաքական օրակարգ: Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության իրականացման գործում մեծ դերակատարում ուներ կայսերակնացված եկեղեցին՝ որպես ազդեցիկ հոգևոր ինստիտուտ: Կայսրությունը խաղարկում է հայ և հույն եկեղեցիների միության ավանդական խաղա- քարտը, որով էլ Զաքարիա կաթողիկոսի աթոռակալության (855-876) շրջանում դրվում է հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտության նոր շրջափուլի սկիզբը: Դրա բովանդակությունը գերազանցապես արտացոլված է հոգևոր առաջնորդների դավանաբանական թղթակցություններում: