ԱՐՁԱՆԱԳԻՐ ԽԱՉՔԱՐ ԹԵԹՐԻԾՂԱՐՈՅԻՑ – 2021-2

Աշոտ Գ. Մանուչարյան

Վրաստանի Հանրապետության Քվեմո Քարթլի երկրամասի Թեթրիծղարոյի մունիցիպալիտետը հարուստ է հայկական պատմամշակութային հուշարձաններով, քանի որ վաղ ժամանակներում նրա տարածքների հարավարևմտյան հատվածը մաս է կազմել Գուգարաց բդեշխության, զարգացած միջնադարում ընդգրկվել է Բագրատունյաց թագավորության կազմում, ապա` անցել Կյուրիկյան հարստությանը (972-1118 թթ): Ավելի ուշ շրջանում այստեղ բնակություն են հաստատել արցախցիներ և արևմտա- հայեր: Այսինքն` այս տարածաշրջանում միշտ էլ ապրել, արարել, ստեղծա- գործել է հոծ հայություն, որի թողած պատմամշակութային հարուստ ժառանգությունը (եկեղեցիներ, վիմագրեր, խաչքարեր, տապանաքարեր, ամրոցներ) կարոտ է ուսումնասիրության: