ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՋԱՆՔԵՐԸ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ – 2021-2 Էդգար Գ. Հովհաննիսյան Հայերը Կիպրոսում հաստատվել են հարյուրամյակներ առաջ և դարերի ընթացքում ստեղծել ինքնատիպ հոգևոր-մշակութային միջավայր1: Կղզու տարածքում գործել են մի քանի նշանավոր հայկական եկեղեցիներ, իսկ 19-րդ դարում՝ նաև ուսումնական հաստատություններ։ 1878 թվականից Կիպրոսը գտնվում էր անգլիական ենթակայության տակ, բայց մինչև Հայոց ցեղասպանությունը և Կիլիկիայի հայաթափումը կղզում մեծ չէր հայության թիվը։