ՌՈՒՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ – 2022-1 Գևորգ Ս. Խուդինյան 2022 թ. փետրվարի 24-ին ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա հատուկ գործողություն չէ և ոչ էլ սովորական պատերազմ. սա մեծ պատերազմ է, որի պատմական, մշակութային ու վերջապես՝ քաղաքակրթական ենթաշերտերի բացահայտումը խիստ անհրաժեշտ է նաև մեզ՝ հետ խորհրդային հեղաբեկումների հորձանուտում հայտնված հայերիս։