ՎԻՊԱԿԱՆ ՀԱՅԿԸ, ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅԿԸ ԵՎ ՆՐԱ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ – 2022-1 Սարգիս Գ. Պետրոսեան Հայկ Նահապետի վիպական կերպարը քաջ հայտնի է Մովսես Խորենացու, Անանուն պատմիչի (Սեբեոս), մասամբ նաև հետագա մատենագիրների և բանահավաքների գրառումներից։ Այդուհանդերձ, հայագետների հատուկ ուշադրությանը գրեթե չեն արժանացել հայախոս էթնոսի կյանքում այդ կերպարի նախատիպ պատմական (իրական, անձնավորյալ) Հայկի իրականացրած բարեփոխումները և հայոց պետականության, հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության, հայոց հնագույն միասնականպաշտամունքի ձևավորման գործում դրանց ունեցած կարևոր դերը։