ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆԻ ՏԱՂԱՉԱՓԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ – 2022-1 Աշխեն Էդ. Ջրբաշյան 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծության ամենանշանակալի դեմքերից մեկի` Դանիել Վարուժանի ստեղծագործությանը նվիրվել են բազմաթիվ գրքեր և ուսումնասիրություններ, համակողմանի քննության են ենթարկվել նրա կյանքի ու գործունեության դրվագներն ու հանգամանքները։ Վարուժանի պոեզիայի գաղափարական և գեղարվեստական ազդակների ուսումնասիրությունը զբաղեցրել է շատ բանասերների: