ԷՎՈԼՈՒՑԻՈՆԻԶՄԸ՝ ԳՈՅԱՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆ – 2022-1 Կրկին Թումանյանի կենսաիմաստասիրության մասին Արամ Գ. Ալեքսանյան Հովհաննես Թումանյանի կենսաիմաստասիրությունը մինչ օրս չի դարձել առանձին հետազոտության թեմա, որովհետև Մեծ լոռեցու աշխարհայացքը և գեղարվեստական ժառանգությունը երբևէ չեն համակարգվել ու դիտարկվել եվրոպական իմաստասիրության համատեքստում։