Վարդան Զ. Պետրոսյան
Ընդհանուր առմամբ պատմահամեմատական հայերենագիտության մեջ հյ. խ [x]-ի նախաձև է համարվում հ.-ե. *kh հետնալեզվային շնչեղ խուլ հպականը: Հ. Աճառյանը, սակայն, նշում է խ [x]-ի հ.-ե. նախաձևերի շարք՝ *q (= *k2h), *k, *kh (= *k2h, *q2h, *qh): Դրանք գործնականում արտացոլվել են նրա «Հայոց լեզվի պատմության» 1-ին մասի համապատասխան բառացանկում և «Հայերէն արմատական բառարան»-ի բառահոդվածներում (հմմտ. խած-անել «խածել, կծել» < *khd-, խարել «այրել, դաղել» < *qr-, *qor-, խոյլ «ուռուցք, պալար» <*qheul-, խստոր «սխտոր» < *skodoro-)4: Գ. Ջահուկյանի բառացանկը, որով մենք առաջնորդվում ենք, նշված բոլոր նախաձևերի փոխարեն ունի միայն *kh (իմա՝ *kh):