ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՏՈՒՄ ԵՎ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ – 2022-4 Դավիթ Ռ. Մոսինյան Խաղաղությունն ու անվտանգությունը վաղուց արդեն մեր կյանքի կարևորագույն չափորոշիչներից են դարձել, քանզի համամարդկային արժեքների շարքում դրանք առաջնային տեղ են զբաղեցնում։ Եվ այնուամենայնիվ, չնայած վերջին տասնամյակներին աշխարհում պատերազմի պատճառած մահացությունների թիվը կրճատվել է, պատերազմական գործողություններն ընդհանուր առմամբ նվազել են, դրանց ուժականությունը ոչ միայն չի թուլացել, այլև ընդգրկումները լայնացել են՝ ընդհուպ մինչև տարբեր հարթակներում ներգրավելով խաղաղ քաղաքացիների: