ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐՈՒՄ – 2022-4 Մարինե Դ. Ղազարյան Ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերները, մշակութային համընդհանրացման գործընթացները աննկատելիորեն նվազեցնում, վերացնում են «յուրայինի» և «օտարի» միջև եղած սահմանները՝ աստիճանաբար նույնատիպացնելով, այն է՝ ոչնչացնելով ազգային մշակույթը, ուստի պարտվում է նախ մշակույթը, ապա միայն՝ երկիրը։