8-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՎԻՄԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ – 2023-3

Աշոտ Գ. Մանուչարյան

Հայկական վիմական արձանագրությունների աղբյուրագիտական բացառիկ արժեքի մասին խոսել ենք բազմիցս։ Ընդգծվել է ժամանակի դրոշմը կրող վիմագրերի կարևորությունը ոչ միայն հայագիտության, այլև ընդհանրապես հայերի և Հայաստանի հետ որևէ առնչություն ունեցած այլազգիների պատմության ուսումնասիրության համար: Բազմասփյուռ վիմագրերի շնորհիվ կատարվում են ցարդ անհայտ իրողությունների բացահայտումներ, պատմագիտական շտկումներ, ճշգրտումներ ու լրացումներ: Այսպես՝ հույժ կարևոր է Գաբեղյանք պատմական գավառի Նախիջևան գյուղում գտնվող Արտավազդ Կամսարականի տապանաքարի արձանագրությունը, որով ամբողջությամբ լրացվում է 8-րդ դարի հայոց իշխանների շարքը: