ԴԱՎԻԹ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ – 2023-3 Համլետ Կ. Դավթյան Դավիթ անունը ոչ այնքան առասպելական է (Աստվածաշունչ, էպոս), որքան առեղծվածային: Իրականում մենք չգիտենք ո՛չ նրա իմաստը, ո՛չ էլ ճիշտ ստուգաբանությունը: Տարածված է այն տեսակետը` իբր մեր Դավիթ-ը հրեական Դավիդ անվան փոքր-ինչ հնչյունափոխված ձևն է, որը թարգմանաբար նշանակում է «սիրելի, սիրեցյալ»: