ԷԲԼԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՔՔԱԴԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԻ ԵՎ ԻՐ ԵՐԿՈՒ ՏՈՀՄԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ – 2023-3 Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի) Որքան էլ ուսումնասիրվել են Հայկ Նահապետի վիպական կերպարը և պատմական Հայկի վերաբերյալ եղած տեղեկությունները, այդուհանդերձ բացեր դեռևս կան։ Շատ հետազոտողներ անտեսել են Ասորիքի Էբլա քաղաք-պետության (մ.թ.ա. III հազ. երրորդ քռորդ) սեպագիր՝ հիմնականում տնտեսական-գործարքային բնույթի կարճ արձանագրությունները։ Այնինչ դրանք վերաբերում են ոչ միայն Հայկ աստծուն և պատմական Հայկին, այլև հայ ժողովրդի կազմավորման օրրան Արմի երկրին և նրա երկու տոհմապետերին