ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՀՈԳՈՒ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ – 2023-4 Ավետիք Իսահակյանի ծոցատետրերի անտիպ էջերը Շողիկ Բ. Խաչատրյան 1977 թ. անվանի բանասեր-բնագրագետ Ա. Ինճիկյանը հրատարակության պատրաստեց Ավետիք Իսահակյանի «Հիշատակարանը»՝ բանաստեղծի գրառումների տարբեր տետրերից հավաքելով ու համակարգելով գրեթե ամբողջ բնագիրը: Օրագրային հարուստ նյութն այդպիսով մտավ գիտական շրջանառության մեջ և սկսեց հաճախակի օգտագործվել Իսահակյանի կյանքի ու ստեղծագործության այս կամ այն կողմը քննելիս: